Ադրբեջանական ուժերի կուտակումը երկու հիմնական նպատակ է հետապնդում. Ա․Պետրոսյան

Մանրամասներ
Իրավիճակ

Ադրբեջանական ուժերի կուտակումը երկու հիմնական նպատակ է հետապնդում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։

«Առաջին հերթին, Բաքուն իր օրակարգում է պահում նոր պատերազմ սկսելու հնարավորությունը՝ ցուցադրելով իր վճռականությունը՝ առաջ մղելու իր շահերն ամեն գնով, այդ թվում՝ պատերազմի միջոցով։ Երկրորդ՝ կա այս պահի նպատակը, այն է՝ ստիպել Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումների գնալ՝ նոր պատերազմ սկսելու սպառնալիքով։ Սա կոչվում է ռազմական դիվանագիտություն»,- նշել է նա։

Բոլորը հասկանում են, որ պատերազմի լուրջ սպառնալիք կա, կարծում է փորձագետը։

Ըստ Պետրոսյանի, զուգահեռ հետնաբեմային բանակցությունները են ընթանում   Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ։

Նա հիշեցրել է կողմերի հետ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ակտիվ շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Խովաևի այցը տարածաշրջան։

«Այս ամենը միտված է կանխելու լարվածության աճը, սակայն կարճաժամկետ հեռանկարում այդ աշխուժության  ազդեցությունը դեռևս պարզ չէ։ Միաժամանակ նրանց միջև (նկատի ունի Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային - խմբ.) մրցակցություն կա տարածաշրջանում ազդեցության համար»,- ավելացրել է քաղաքագետը։