«Մենք այդպիսի տեղեկություն ունենք». Զելենսկին Պրիգոժինի մահվան մասին

Մանրամասներ
պրիգոժին պուտին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միացել է այն մարդկանց թվին, ովքեր Կրեմլին պատասխանատու են համարում «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան համար, գրում է BBC-ն։

«Պուտինը սպանեց Պրիգոժինին, համենայնդեպս, մենք նման տեղեկություն ունենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ելույթ ունենալով Կիևում,- «Մեզ համար պարզապես պակասեց ևս մեկ ահաբեկիչ»:

Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել, թե ինչ տվյալների հիման վրա է եզրակացրել Պուտինի մասնակցությունը՝ Պրիգոժինի մահվանը: