Ի՞նչ անել, եթե ամուսինը մշտապես համակարգչային խաղեր է խաղում

Մանրամասներ
զույք խաղ

Համակարգիչը, իսկ ավելի ճիշտ՝ տեսախաղերը, քանի որ խոսքք հենց դրանց մասին էլինելու, գրավել են ոչ միայն երեխաների ուղեղը, 

այլեւ հասուն տղամարդկանց։Ինչպե՞ս պայքարել տեսախաղերից կախվածության դեմ, որովհետեւ եթե զբաղմունքըվերածվում է 

կործանարար մոլուցքի, տառապում է ոչ միայն տվյալ անձը, այլեւ նրամտերիմները։

Յուրաքանչյուր տղամարդ երեխա է։ Եվ ինչպես ցանկացած երեխա, սիրում է խաղալ։ Նրանք նաեւ որսորդ են ու զինվոր։ Վիրտուալ աշխարհում բավական է համակարգչային մկնիկով մի քանի անգամ ճիշտ հարվածել եւ արդեն տիեզերանավի կապիտան ես կամ քաջ զինվոր։ Արհեստական աշխարհն ավելի վառ ու հետաքրքիր է, քան իրականը։ Այդ ամենը, կարծես, ոչինչ, սակայն խաղացողի առողջությունն է փչանում, խանգարվում է աշխարհընկալումը, իսկ ընտանիքի բոլոր անդամները տանջվում են։ Ո՞ւմ է պետք վիրտուալ ամուսինը կամ հայրը։

Մեծահասակների խաղամոլությունն անկատար աշխարհի դեմ ոչ ագրեսիվ բողոք է: Եվ այդ մոլուցքի դեմ պետք է պայքարել։ Ինչ-որ մեկը կհարցնի. իսկ ինչո՞ւ պայքարել։ Եթե այլ տեսանկյունից դիտենք, թվում է՝ խաղացող ամուսինն ամուսնության մեջ գոյություն ունեցող խնդիրներից ամենափոքրն է, քանի որ նա չի ծեծում, չի խմում, այլ կնոջ մոտ չի գնում, այլ օր ու գիշեր տանն է, սիրելի խաղի հետ։ Սակայն մեծահասակների խաղամոլությունն այնքան էլ անվնաս չէ, որքան թվում է։

Հայտնի է, որ համակարգչային բազմաթիվ խաղեր ագրեսիվ են: Դրանց մեջ կարելի է սպանել, գրավել, գերի վերցնել, գերիներ գնել։ Այս ամենը նպաստում է ագրեսիայի զարգացմանը, նույնիսկ եթե մարդը նախկինում դրան հակված չի եղել։ Իհարկե, ամուսինը դժվար «հարձակվի» ձեզ վրա, եթե փորձեք հեռացնել նրան համակարգչից, սակայն կարող եք մի քանի տհաճ արտահայտություն լսել ձեր հասցեին։ Եթե հոգնել եք վիրտուալ ամուսնուց, ով անընդհատ համակարգչի առջեւ է, ուրեմն նրան իրական դարձնելու ժամանակն է: Ինչպե՞ս այդ անել։

Եթե եւս մեկ համակարգիչ ունեք, սկսեք նրա հետ նրա սիրելի խաղը խաղալ։

Այդպիսով ավելի շատ կշփվեք ձեր ամուսնու հետ, կսովորեք այն, ինչը նրան դուր է գալիս: Սովորեք նրա ռազմավարությունն ու մարտավարությունը։ Այս ամենն օգնում է ավելի արագ մտերմանալ սիրելիի հետ եւ նրան իրականություն վերադարձնել։ Այս միջոցը վերաբերում է այն կանանց, ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ չունեն, ինչպես նաեւ բավական ազատ ժամանակ ունեն։

Ինչպես հայտնի է, կապը վերականգնելու լավագույն միջոցը մարդուն հարցնելն է, թե ինչն է նրան դուր գալիս։ Իսկ հետո հետաքրքրվեք նրա զբաղմունքով, քննարկեք նրա խաղը, հարցրեք, թե ինչն է նրան դուր գալիս խաղի մեջ, ում կողմից է խաղում, ովքեր են նրա հետ խաղում, որ քաղաքից կամ երկրից են: Ինչպես է նա ուզում հագնվել, ինչ զենք կուզենար ձեռք բերել, ինչպես է ուզում անվանել նոր տիեզերանավը, ինչ երաժշտություն է օգտագործվում խաղի մեջ։ Ինչի է նա հասել, որքանով է ուժեղ մյուս խաղացողների համեմատ։ Այո՛, այդ կարող է ձեզ անհետաքրքիր թվալ, բայց պետք է համբերեք, քանի որ սա իրական միջոց է ձեր միջեւ եղած զգացմունքային կապը վերականգնելու համար։

Մի մոռացեք ամուսնուն գովել, երբ նա կիսվում է ձեզ հետ։ Ամուսնու համար կարեւոր այլ ոլորտներ եւս քննարկեք՝ աշխատանքային նորություններ, շփումը տնօրենի եւ ենթակաների հետ, հաջողություններն ու ձախողումները։ Հաջողությունների համար գովեք, ձախողումների դեպքում հետեւյալ դիրքը որդեգրեք. «Դու մեղավոր չես: Դու հրաշալի ես, պարզապես ուրիշներն այդ չեն հասկանում»։ Մի մոռացեք քննարկել նաեւ նրա համար հաճելի այլ թեմաներ։ Օրինակ՝ մանկության հիշողությունները, երազանքները, ճամփորդությունը, սպասվող գնումները։ Ամուսնու հետ տարբեր թեմաներով զրուցեք եւ կտրեք նրան վիրտուալ իրականությունից, նրա ընկերը դարձեք։

Նրա որսորդական բնազդին բարենպաստ ուղղություն տվեք։ Յուրաքանչյուր մարդ որսորդ է։ Օգնեք ձեր տղամարդուն իրականացնել նրա զինվորական կարողությունները։

Նրա ընկերներին ու գործընկերներին խաղի հրավիրեք, այլ մարդկանց հետ շփումներին շատ ժամանակ հատկացրեք։ Եթե ձեր ամուսինն այդ խմբակային խաղում հաղթող դառնա, նա, հավանաբար, կցանկանա կրկնել այդ փորձը ու եւս մեկ իրական շփման երեկո անցկացնել։

Հիշեք, թե ձեր ամուսնու մոտ ինչն է լավ ստացվում եւ մրցույթ կազմակերպեք։ Եթե նա լավ է պատրաստում, ձեր միջեւ խոհարարական մրցույթ անցկացրեք։ Կարելի է նաեւ երեխաներին ու հարազատներին ներգրավել ու երկու թիմի բաժանվել։ Ո՞ւմ պատրաստած աղցանն ամենահամեղը կլինի։ Կարելի է նաեւ լավագույն ֆոտոռոբոտների, տնային տեսահոլովակների մրցույթ կազմակերպել։ Եթե ձեզ մոտ ինչ-որ բան ավելի լավ ստացվի, չմոռանաք զիջելու մասին։

Տղամարդուն թույլ տվեք տղամարդ ու պահապան լինել։ Տղաներին մանկուց ասում են, որ նրանք ուժեղ են եւ պետք է պաշտպանեն աղջիկներին։ «Մեծացած» տղաներն այսօր էլ ուրախությամբ են այդ անում, սակայն մենք՝ աղջիկներս, նրանց հնարավորություն չենք տալիս։

Ձեր ամուսնուն ավելի շատ հնարավորություն տվեք ցուցադրել իր ուժեղ կողմերը եւ վիրտուալ հաղթանակների հետ մեկտեղ ինքնահաստատվել նաեւ իրական քայլերով։