Ստեղծեք Խավարի դեմ պայքարի մեկ ընդհանուր շտաբ՝ մեկ ընդհանուր թեկնածույով, սլոգոնն է դրեք Հաղթենք Խավարին․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Երևանի ընտրությունները խավարի դեմ մոմ վառելու իրական հնարավորություն են։ Եթե ՔՊ-ն իր սատելիտների հետ չկարողանա մեծամասնություն ձևավորել, ապա Խավարի հետհաշվարկն է սկսվելու, և կարճ ժամանակ անց ճաքելու է ամբողջ համակարգը։

Մյուս կողմից նկատում եմ Խավարի հետ կապ չունեցող թեկնածուների միմիյանց դեմ արդեն սկսված պայքար։

Իմ կոչը և գործնական առաջարկը հետևյալն են.

Յուրաքանչյուրդ մի կողմ դրեք ձեր անձնական ամբիացիաները և ստեղծեք Խավարի դեմ պայքարի մեկ ընդհանուր շտաբ՝ մեկ ընդհանուր թեկնածույով, սլոգոնն է դրեք Հաղթենք Խավարին։

Փորձից ու սոցոլոգիայից հայտնի իրողություն է՝ Կոնսոլոդիացիայի մուլտիպլիկացիոն էֆեկտը շատ մեծ է ստացվում։ Ընտրապայքարը լրիվ այլ իմաստ է ստանալու, և տասնյակ հազարավորներին փողոց է դուրս բերելու։

Իմ կարծիքով ընդհանուր թեկնածույի ընտրության կրիտերիան կարող է հիմնվել կամ ներկա պահին ամենառեյտինգայինի վրա՝ Հայկ Մարությանը, կամ քաղաքականապես ամենապատրաստվածի վրա՝ Սուրեն Պետրոսյանը։ Կարող եք այլ կրիտերիաներ նույնպես առաջարկել, բայց չասեք եթե ոչ ես, ապա ոչ ոք։

Ամեն անգամ փոփոխություն բերելու շանսը բաց թողնող ու տարիներով խավարից բողոքողներ հեռացե՜ք։ Ովքեր կապիտուլյացիայի գիշերը դուրս չէին եկել փողոց մեր այս վիճակի համար գոնե պետք է ամոթի զգացողություններ ունենան։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան