Անորոշության ու մթության մեջ տարվող պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին․ Արցախի պետնախարար (տեսանյութ)

Մանրամասներ
Գուրգեն Ներսիսյան

Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու տեաուղերձ է հրապարակել Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Արցախում իրավիճակին։

Նա նշել է, որ պետք է «բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով՝ դրանք ճիշտ օգտագործել»:

«Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»,- գրել է նա: