Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը

Մանրամասներ
վիտալի բալասանյան

Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 10 մլն դրամի չափով։

Արցախի Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով Բալասանյանի կալանավորման միջնորդությունը մերժելու մասին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել Գերագույն դատարան, սակայն առ այս պահը տեղեկություն չկա՝ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթի ընդունումը մերժելու մասին։

Փաստաբանի փոխանցմամբ՝ այս ընթացքում Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, ավելին՝ տեղեկություն չունեն նաև նախաքննության ընթացքի մասին։

Ինչ վերաբերում է Բալասանյանի ազգականներին, որոնք ձերբակալվել էին, ապա նրանք այժմ գտնվում են ազատության մեջ, նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվում։