Մոսկվա-գետում՝ Զարյադյեի շրջանում, 8 մարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ գործակալության՝ ՌԴ ՔԿ-ում այս դեպքով գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին գիդ-դիգերը 7 հոգուց բաղկացած խմբի հետ միասին ապօրինի շրջայց է կազմակերպել Մոսկվայի Նեգլինկա գետի ստորգետնյա կոլեկտորով:
Ուժեղ անձրև է սկսվել, որի պատճառով կոլեկտորներում ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով զոհվել են էքսկուրսիայի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ մեկ անչափահաս աղջիկ։
Ձերբակալվել են շրջայցի կազմակերպիչներ Նիկիտա Դուբասը, «Սպուտնիկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կիմը, իսկ «Ավանգարդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Լազովսկին կարողացել է լքել երկիրը. նա նախօրեին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Քննիչները դեպքի վայրի զննություն են կատարել, զննել Նեգլինկա գետի կոլեկտորին, հարցաքննել վկաներին, նշանակվել է փորձաքննություն։
0Comments