Ոչ զուգարանի թուղթ կա, ոչ անձեռոցիկ, մարդիկ հիմի ի՞նչ անեն

Մանրամասներ

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի կառավարություն, դուք առհասարակ ժողովրդի մասին մտածո՞ւմ եք… կարող ա՞ մարդիկ 21-րդ դարում զուգարանի թղթի փոխարեն պետք է ստիպված օգտագործեն գրքի էջեր, տպագիր մամուլի թերթեր և տերևներ։

Ոչ զուգարանի թուղթ կա, ոչ անձեռոցիկ, մարդիկ հիմի ի՞նչ անեն… սկսեն արաբական տարբերակո՞վ զուգարանից օգտվել, թե ոնց։

Հ.Գ. Մի ստիպեք էլի որ ամեն ինչը բարձրաձայնենք, մի քիչ մարդկություն ցուցաբերեք՝ առանց այն էլ տանջվող սեփական ժողովրդի հանդեպ»: