Եթե սկսվի կենաց-մահու պայքար, հայերը էլ ոչնչի առջև կանգ չեն առնելու. ադրբեջանի պլանները և հաշվարկները չեն իրականանալու իրենց ուզած տարբերակով…

Մանրամասներ

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ ինտերնետ կա մի բան էլ ասեմ.

Նիկոլին ու ալիևին չի հաջողվելու Արցախը խցկել ադրբեջանի կազմ, որովհետև եթե սկսվի կենաց-մահու պայքար, հայերը էլ ոչնչի առջև կանգ չեն առնելու և այսքան զրկանքների ու հազարավոր զոհերի վրեժը լուծելու են թշնամուց։

Շատ չեմ ուզում գրեմ, բայց ադրբեջանի պլանները և հաշվարկները չեն իրականանալու իրենց ուզած տարբերակով…

Մենք Մուսա լեռ և Ավարայր տեսած ազգ ենք ու չեմ կարծում թե նիկոլի նման ծաղրածուն ի վիճակի է լինելու կործանել Հայոց Պետականությունը։

#Շուշիի_ազատագրում_լինելու_է

#Հադրութի_վերադարձ_լինելու_է

#Արցախը եղել է,կա և մնալու է ՀԱՅԿԱԿԱՆ»:

Արշակ Աբրահամյան