«Պատրաստվում է Փաշինյանին փոխարինող, որն, ամենայն հավանականությամբ, կլինի կին». Արա Պողոսյան

Մանրամասներ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատելով Հայաստանում կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների տրամաբանությունից, արդեն կարելի է ենթադրել, որ պատրաստվում է Փաշինյանին փոխարինող, որն ամենայն հավանականությամբ կլինի կին։

2016 թվականին ցուցադրվեց «Առաջին դեմք» կիսահումորային ֆիլմը, որի տարբեր դետալներ` հատկապես անկարող և անձեռնահաս առաջին դեմքի կերպարը և պրիմիտիվիզմը, օդից երկրի առաջին դեմք դառնալու պրիմիտիվ գործընթացը տեսանելի է նաև այսօր։

2023-ին հաջորդ ֆիլմը պատրաստվեց, որի գլխավոր մեսիջը, թերևս, կնոջ տեսքով էր այնպիսի պաշտոնում, որը նախկինում մեր իրականության մեջ կնոջ ղեկավարման ներքո չի եղել։

Իսկ թշնամու գործակալական ցանցի ազատ և անխոչընդոտ աշխատանքը մեր թիկունքում, անվտանգության տապալված համակարգի ցուցադրությունը...

Միայն առողջ բանականությունը և ազգային դաստիարակությունը, եթե չասեմ ազգային ֆանատիզմը հիմա կարող են բեկում մտցնել»։

Արա Պողոսյան