Եղջերուները մտել են հիվանդանոց ու հանգիստ շրջել նորածնային բաժանմունքի միջանցքով (լուսանկարներ)

Մանրամասներ

Անգլիական Պլիմուտ քաղաքի հիվանդանոցներից մեկում երկու եղջերու է հայտնաբերվել. կենդանիները մուտք են գործել բաց դռնով ու շրջել շենքի միջանցքով, գրում է Daily Mail-ը:

Ուշագրավ տեսանյութը, որում եղջերուները կողք կողքի հանգիստ քայլում են, արագորեն տարածվել է համացանցում: Կադրից այն կողմ լսվում են մարդկանց ձայներ, ծիծաղ:

Ընդհանուր առմամբ, անկոչ հյուրերը շենքում մնացել են մոտ երեք րոպե: Ապա անձնակազմի ջանքերով նրանք դուրս են բերվել:

Հիվանդանոցի խոսնակը պարզաբել է, որ եղջերուները հետևի դռնով են ներս մտել և հայտնվել  բուժհաստատության՝ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որը հիվանդ կամ վաղածին երեխաներին շուրջօրյա խնամք է տրամադրում:

The pair of fallow bucks — thought to weigh 15st 10lb (100kg) each — were filmed roaming through Derriford Hospital, PlymouthThe pair of fallow bucks — thought to weigh 15st 10lb (100kg) each — were filmed roaming through Derriford Hospital, Plymouth