Իջնում, ասում եմ` զգույշ քշի, նստում` շարունակում եմ. Պետրոս Ղազարյանն` իր մասնակցությամբ վթարի վերաբերյալ

Մանրամասներ

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը գրել է.

«Ուրեմն, Հրապարակում մի ավտո թեթև կպնում ա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ` զգույշ քշի, նստում` շարունակում եմ։

Մեկը նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։ Ավելի ճոխացնելով՝ նույնն արտատպում են մեր ԶԼՄ կոչվածները։

Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին,որոնց հետ վաղուց չէի շփվել»։

Հիշեցնենք, որ տեղեկացրել էինք, որ Հանրապետության հրապարակում վթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը։