Տիգրան Պետրոսյանը՝ Արցախից 20-30 հազար մարդու դուրս գալու լուրերի մասին. VIDEO

Մանրամասներ

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն Արցախի Հանրայինի եթերում անդրադարձել է լուրերին, ըստ որի՝ Արցախից շատ մարդ է դուրս գալիս:

«Տեսել եմ, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր խուճապ են տարածում՝ խոսելով 20-30 հազար մարդու դուրս գալու մասին:

Նման բան չկա, դա իրականությանը չի համապատասխանում:

Բայց նաև ուզում եմ շեշտել, որ տոտալ բլոկադայի ու ռուս խաղաղապահների անգործության պարագայում մեծանում է հանրային դժգոհությունը, մարդիկ ասում են՝ արդյո՞ք հնարավորություն ենք ունենալու շարունակել այստեղ նորմալ ապրել»,- նշել է Պետրոսյանը: