Բայց ՔՊ-ականները հզոր են․ Ստեղծում են մի իրականություն, ու հետո բոլորից պահանջում են զգույշ լինել, թե չէ էլ ավելի վատ կլինի. Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բայց ՔՊ-ականները հզոր են։ Իրենց գործողություններով ստեղծում են մի իրականություն, ու հետո բոլորից պահանջում են զգույշ լինել, թե չէ էլ ավելի վատ կլինի։

Վերհիշենք մեր այսօրվա սուրը գլխներիս իրականությունը ինչպես ստացվեց։

- Առանց բանակի ստրատեգիական պարտության ստորագրվեց կապիտուլացիա և թշնամուն հանձնվեց մեր ստրատեգիական խորությունը։

- Լուծարվեց Հայոց Բանակի ամենամարտունակ մասը՝ Պաշտպանության Բանակը։

- Շարունակվեց մարմնավաճառի դիվանագիտությունը։ Մեկ պառկում էր Ռուսասաստանի տակ, մեկ Արևմուտքի, մեկ Թուրքիայի։ Արդյունքում ոչ մեկից անվտանգության երաշխիքներ չստացավ։ Մեր միջազգային անվտանգային բաղադրիչը դեռ մի բան էլ ավելի վատացավ։

- Հետպատերազմյան 3 տարում բանակի հզորությունը շարունակաբար նվազեց։ Չկառուցվեց պաշտպանական գծեր։ Եղած գծերն էլ կառուցում են գյուղացիներն և կամավորները։ Չկարողացան կամ չցանկացան ձեռք բերել զենք ու սպառազինություն, սաղավարտերը վկա։ Նույնիսկ ազատ վաճառքում գտնվող պիկապներ ու գիշերային տեսանելիության սարքեր ձեռք չեն բերվում։

Իսկ սեփական ռազմատեխնոլոգիական ոլորտը նկարագրվում է մեկ բառով՝ խայտառակություն։

Հիմա նիկոլականներն ու սատելիտները մեզ ի՞նչ են առաջարկում՝ հաշտվել այս իրականության հետ:

Ոչ մի դեպքում: Իրականության հետ հաշտվելը հավասարազոր է մահվան»։