Հլը պատկերացրեք՝ մի օր չլինեք իշխանություն, ի՞նչ է տեղի ունենալու․ Սևակ Հակոբյան․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

2018 թվականին Նիկոլը դուրս էր գալիս փողոց, մարդիկ փաթափվում էին, ընդամենը 5 տարի անց թիկնապահներով ավտոբուս էր բարձրացել հանրությունից թաքնվող, միայն թիկնապահներով շրջող Փաշինյանը ու անձամբ հանդիպեց այդ քար անտարբերությանը։ Նախ չտեսանք մարդկանց, որ որպես հարգանքի նշան, ոտքի կկանգնեին, տեղ կզիջեին, ամեն դեպքում՝ արդեն կիսաճերմակած, մորուքավոր մարդ է։ Վարչապետը բարձրանում է ավտոբուս, ու բոլորի համար մեկ է՝ կամ եղած կամ չեղած։ Ինչպես որ էդ ուղևորների համար մեկ էր, որ իրենցից 150 կիլոմետր այն կողմ մի մարդ կա, որ, ասենք, գերեզմանաքար է հղկում, նույնկերպ մեկ էր, որ էդ ավտոբուս բարձրացավ դեռ երկրի վարչապետ աշխատողը։

Շատ հայտնի հոլիվուդյան ֆիլմ կա, տեսած կլինեք, կոչվում է «Ուրվականը»։ Ի՞նչ է լինում, երբ ուրվականը դեռ չգիտի, որ ինքը ուրվական է, մտնում է մետրոի վագոն․ բացարձակ ոչ մի բան, քար անտարբերություն, ոչ ոք իր կողմ չի նայում, կարծես ինքը չկա։ Նիկոլի աշխատակազմի պաշտոնյան մի հատ տեսանյութ է հրապարակել, թե ի տարբերություն նախկինների, Փաշինյանն ազատ շրջում է, ու մի կնոջ է ցույց տալիս, որն ավտոբուսից մատով ցույց է տալիս կանգառում կանգնած Փաշինյանին ու ինչ-որ բան է խոսում հեռախոսով։ Նախ ասում են երբ ձեզ մատով են ցույց տալիս, ամեն դեպքում նայեք, թե որ մատով է․ բայց կարող ա՞ մի հատ ձայնագրությունն էլ միացնեք-լսեք՝ ինչ ա ասում․ ասում է մեր թագավորը կանգառում ա՞, թե՞, օրինակ, ասում է՝ սա հլը կա՞։ Դա ճշտեք, դա կարևոր պահ ա։

Դուրս եք գալիս փողոց մի քանի ախրանիկի հետ ու եթե չեն թքում երեսներիդ, չեն գոռում դավաճան, անմիջապես տեսանյութը գցում եք համացանց, թե՝ ուրեմն ազատ զբոսնում է, ուրեմն քաղաքացիներն ընդունում են, ուրեմն մոռացան, ուրեմն ներել են, ուրեմն այսպես ու այնպես. Տղե՛րք, ուրեմն արհամարհում են։ Անխափան 15 մետր գնում եք ու արդեն մտածում եք մեծ մեծ բաներից․ իզուր, ոչոք ոչինչ էլ չի մոռացել․ հարմարվե՞լ, մի գուցե, բայց դա չի նշանակում որ մարդն ընդունել է ձեր արածը, ո՛չ, զայրույթն էլ կա, հարցերն էլ կան, ամենն էլ կա․ իսկ ձեզ ընդամենը արհամարհում են։

Տղերք, ձեզ չեն ընդունում, ուղղակի ձեր գոյությունը քարշ եք տալիս անտարբերության պայմաններում։ Ու չեն էլ ընդունելու, վստահեցնում եմ։ Ո՞ր մի քաղաքացին չունի ձեր նկատմամբ պատկերացում, ո՞վ չգիտի ով է բերել պատերազմ, ով է բերել պարտություն, ինչ է արել պարտությունից հետո, ո՞վ չգիտի, որ ամենավաճառվող բանը մեր երկրում դրոշն է, որն էլ առնում են խփելու շիրիմների վրա, դուք անշնչություն եք բերում։ Ամեն հայ ու առավել ևս՝ ՀՀ ամեն քաղաքացի հազար փաստարկ ունի թե ինչու պետք է ձեզ չհարգի։ Ես էլ ունեմ 1000 փաստարկ ու դրանց մեծ մասն արտահայտում եմ․ բայց եթե հարյուր հազարները չեն արտահայտում, պահում են իրենց մեջ, դա հո չի նշանակում, թե ձեզ ընդունում է։ Ինքնախաբեությունը վատ բան է։

Հլը պատկերացրեք՝ մի օր չլինեք իշխանություն, ի՞նչ է տեղի ունենալու։ Համոզված եղեք, էս անտարբերությունն անցնելու է անմիջապես, հա՛մ թքելու են, հա՛մ հայհոյելու են, հա՛մ ուշադրություն են դարձնելու մետրո բարձրացած ամեն մի իշխանավորի․ դուք էլ պադեզդ չեք դուրս գալու։ Էս էմոցիաները դուք եք կուտակում մարդկանց մոտ։ Դրանց մի օր բնական ազատություն է տրվելու։