Փաշինյանին կզոհաբերի հենց այն երկիրը, ում պատրոնաժի տակ կկնքվի խաղաղության պայմանագիրը

Մանրամասներ

Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սադրանքի հետեւանքով 4 հայ զինծառայող զոհվեց, այն դեպքում, երբ այդ պահին Վաշինգտոնում ընթանում էին բանակցություններ: Ադրբեջանն ամեն անգամ անկեղծորեն ցույց է տալիս, թե ինչ արժի Նիկոլ Փաշինյանի եւ միջազգային հանրության կարծիքը: Մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Գնում են Արեւմուտքում բանակցությունների, հենց այդ պահին Ադրբեջանն իրականացնում է  նման գործողություններ՝ ցույց տալով, որ Արեւմուտք, Հայաստան, ձեր հայտարարություններն ինձ համար զրո են, ես կանեմ այն, ինչ արել եմ մինչ օր ու այդպես էլ շարունակելու եմ»,-ասաց նա:

«Եթե Փաշինյանը մի քիչ պատմությանը ծանոթ լիներ, կհասկանար, որ ինքը շատ վատ է ավարտելու: Ընդ որում, իրեն կզոհաբերի հենց այն երկիրը, ում պատրոնաժի տակ կկնքվի խաղաղության պայմանագիրը: Հենց այդ երկիրն էլ իրեն կզոհաբերի, որպեսզի ձեռքերը լվա այդ ամենից ու չմտնի դրա տակ: Ինձ թվում է՝ ինքը որոշակի առումով դա հասկանում է, դրա համար էլ ձգձգում է ստորագրելը»: