Ամերիկուհին ամուսնացել է իր տիկնիկի հետ

Չնայած շրջապատի վերաբերմունքին, ես ինձ շատ երջանիկ եմ զգում
Հարսանիք

Միացյալ Նահանգների բնակչուհին ամուսնացել է տիկնիկի հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է The Mirror-ը:

Օկլահոմա նահանգի Վինիտա քաղաքում բնակվող Ֆելիսիտի Կադլեցը մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել սարսափ ֆիլմերի նկատմամբ: 13 տարեկանում հայրը նրան տիկնիկ է նվիրել, որին աղջիկը Քելլի է անվանել: Երեք տարի անց Ֆելիսիտիի մոտ տիկնիկի նկատմամբ զգացմունքներ են առաջացել, որոնք նա ամեն կերպ փորձել է թաքցնել: 

2018 թվականին մահացել է 20-ամյա Կադլեցի հայրը: Սիրելի մարդու կորուստն աղջկա համար շրջադարձային է դարձել և նա սփոփանք է գտել Քելլի տիկնիկի հետ ժամանակ անցկացնելով:

«Ի վերջո, ես կարողացա բացել ինքս ինձ և ազատություն տալ իմ զգացմունքներին: Եվ չնայած շրջապատի վերաբերմունքին, ես ինձ շատ երջանիկ եմ զգում»,- անկեղծացել է ամերիկուհին:

Կադլեցը կազմակերպել է իսկական հարսանեկան արարողություն: Ականատեսները պատմել են, որ Քելլին եղել է փեսացուի դերում, քանի որ, աղջկա կարծիքով, իրենց հարաբերություններում տղամարդը նա է: Ֆելիսիտին պնդել է, որ խաղալիք տիկնիկը 37 տարեկան է:

«Հարսանիքը» տեղի է ունեցել Տիվերտոն քաղաքում` 8 տիկնիկների և չորս ընկերների մասնակցությամբ: Արարողության համար աղջիկը ծախսել է 500 դոլար: