ԱՄՆ-ն Ուկրաինային կատարելագործված հրթիռներ կտրամադրի Patriot ԶՀՀ-ների համար. Bloomberg

Մանրամասներ

Ուրբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կհայտարարի Ուկրաինային 2 մլրդ դոլարի օգնության նոր փաթեթի տրամադրման մասին անվտանգության ոլորտում։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցիչներին։

Միջոցները, որոնք կտրամադրվեն Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) շրջանակում, կհատկացվեն հրթիռային արձակման կայանքների եւ Hawk հրթիռների, ինչպես նաեւ  Patriot զենիթահրթիռային համալիրների հրթիռների երկու տեսակների գնման համար։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ նոր փաթեթի շրջանակում Ուկրաինան կստանա Pac-3 տեսակի կատարելագործված հակառադիոլոկացիոն հրթիռներ, որոնք արտադրում է Lockheed Martin-ը, ինչպես նաեւ Raytheon Technologies-ի արտադրության ուղղորդող GEM-T կատարելագործված համակարգով հակառադիոլոկացիոն հրթիռներ։

Ինչպես նշել են Raytheon-ում, GEM-T-ն «ունի բարելավված կարողություններ տակտիկական բալիստիկ հրթիռներ, թեւավոր հրթիռներ կամ ինքնաթիռներ խփելու համար» եւ իրենով լրացնում է Pac-3-ին։