Հայերը և ադրբեջանցիները մեզ հարազատ են. Լուկաշենկո․ Վիդեո

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի, մենք էլ պետք է նրանց օգնենք՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը:

Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի նախագահ) - Ես մեր հայ ընկերներից հայտարարություններ եմ լսում, որ ՀԱՊԿ-ում խնդիրներ կան, որոնք անհանգստացնում են Հայաստանին։ Ինչ-որ առումով դուք ճիշտ եք, բայց մի՛ խոսեք դրանց մասին: Ամեն դեպքում դուք այստեղ եք, քանի դեռ այստեղ եք, հատկապես Ռուսաստանն ուշադրությամբ է վերաբերվում ձեզ: Բայց մի նրբություն կա՝ հայերը և ադրբեջանցիները մեզ հարազատ են՝ ինչպես ձեռքի երկու մատ։

Լուկաշենկոն հավելել է, որ դեռ տարիներ առաջ անձամբ լուրջ ջանքեր է գործադրել՝ թույլ չտալու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սրվի:

Ալեքսանդր Լուկաշենկո - Ես Հայաստանի նախկին իշխանությանը՝ Սարգսյանին, խնդրեցի, ասացի՝ եթե այդ շրջանները ձերը չեն, և դուք դա ընդունում եք՝ տվե՛ք: Ու պատերազմ չէր լինի: Ես այն ժամանակ փորձում էի շփվել Իլհամի և Սարգսյանի հետ։ Սանկտ Պետերբուրգում էլ, հիշում եմ, Պուտինը վճռականորեն ասաց՝ եկեք հարցը լուծենք։ Ես տեսնում եմ, որ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը փորձում են ինչ-որ ձևակերպումներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար։

Բելառուսի նախագահը եզրափակել է՝ առկա խնդիրները լուծելու համար համբերություն և շարունակական ջանքեր են անհրաժեշտ: