Էրդողանը հունիսի 13-ին կայցելի Ադրբեջան

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է կառավարամետ Yeni Şafak թերթը։

Ըստ տեղեկությունների՝ այցի ընթացքում նախատեսված են Թուրքիայի ղեկավարի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Այս այցի ընթացքում Ալիեւն ու Էրդողանը հանդես կգան Կովկասում խաղաղության եւ կայունության մասին ուղերձներով»,–գրում է թերթը։