Ռեալն արժանացել է Լա լիգայի՝ արդար խաղի համար մրցանակին

Մանրամասներ

Մադրիդի «Ռեալն» արժանացել է իսպանական Լա լիգայի մրցանակին ամենաարդար խաղի համար։

Սերուցքայինները ամենաքիչ խախտումներն են արել Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում։

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան կազմել է Լա Լիգայի թիմերի (RFEF) վարկանիշային աղյուսակը՝ յուրաքանչյուր դեղին և կարմիր քարտի համար տուգանային միավորների քանակով։

Ամենաքիչ տուգանային միավորները ստացել է Մադրիդի «Ռեալը» (80)՝ առաջ անցնելով «Վիլյառեալից» (104) և «Աթլետիկից» (113): Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մադրիդյան թիմը ստացել է 68 դեղին և 2 կարմիր քարտ։

ArmSport.am