Եթե հակահարձակումը ձախողվի, ԱՄՆ ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային կվերանա. Politico

Մանրամասներ

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները համոզված են, որ ԱՄՆ-ի հետագա օգնությունն Ուկրաինային կախված է նրանից, թե որքան հաջող կլինի ուկրաինական առաջիկա հակահարձակումը, գրում է Politico-ն։

Եթե ​​գործողությունը ձախողվի, ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային, հավանաբար, կվերանա, փոխարենը՝ կաճեն դիվանագիտական ​​լուծումներ գտնելու կոչերը, կանխատեսում է լրատվամիջոցը՝ հիմնվելով Բայդենի վարչակազմի հինգ բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցների վրա:

Այս կանխատեսումները, սակայն, հակադրվում են Բայդենի հրապարակային հայտարարություններին, ով հինգշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցել Ուկրաինային որքան անհրաժեշտ է: