Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարը․ Հայկական կողմը կորուստներ չունի․ ՊԲ

Մանրամասներ

Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։