Ամբարտակը Ռուսաստանի վերահսկողության տակ էր. Նրանք են պատասխանատու Կախովկայի ՀԷԿ-ի ավերման համար. Սպիտակ տուն

Մանրամասներ

Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերումն անհնարին կլիներ, եթե ռուսական բանակը չներխուժեր Ուկրաինա, հետևաբար տեղի ունեցածի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է գնահատել հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառները։

«Մենք ամեն ինչ կանենք Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար:

Ամբարտակը Ռուսաստանի վերահսկողության տակ էր:

Նրանք են պատասխանատու այս ամենի համար»,- ասել է Ժան Պիերը։