Արցախի ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ չեն բացել Մարտունու և Շուշիի օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Մանրամասներ

Հաղորդագրություն

Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել' հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։