Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. Փաշինյանը՝ Միշուստինին

Մանրամասներ

Շատ ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանի Հանրապետությունում իրեն լավ է զգում. այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։ 

Նրա խոսքով՝ ռուս-հայկական հարաբերություններում դրական միտում կա։ 

«Անցյալ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես պետք է ակտիվացնել տնտեսական կապերը, արդյունքներին նայելով՝ փաստում եմ, որ մեր պայմանավորվածությունների մեծ մասն արդեն իրականացվել է, և ես շատ ուրախ եմ դրա համար: Բավականին բարձր ներդրումային ակտիվություն կա, փոխադարձ առևտուրն աճում է։ Սա շատ է օգնում Հայաստանի տնտեսությանը, մենք ունենք տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշներ»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև մտահոգություն է հայտնել Վերին Լարս անցակետի՝ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված փակման առնչությամբ: Փաշինյանը հույս է հայտնել, որ այս շուտով կվերաբացվի: