Ադրբեջանը նախատեսում է մինչև 2026-ի վերջ ավելի քան 34.000 ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում

Մանրամասներ

Ադրբեջանը «Մեծ վերադարձ» առաջին պետական ծրագրի համաձայն՝  նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ ավելի քան 34 հազար ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին լրագրողներին ասել է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:

«Մեր ժողովրդի վերադարձը «հայրենի հողեր» (չակերտները՝ Tert.am), կյանքի և աշխատանքի պայմանների ապահովումը նախագահ Իլհամ Ալիևի կողմից մեր առջև դրված հիմնական խնդիրն է, և դրա վրա աշխատանքը շարունակվում է»,- ասել է Էմին Հուսեյնովը։