Ուրոլոգը պատմել է տղամարդկանց հետույքից հանած բիլիարդի գնդակների, շշի, խաղալիք հրթիռի և այլ՝ ամենատարօրինակ առարկաների մասին․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում
Ուրոլոգ

Ամերիկացի ուրոլոգ Ջոշուա Գոնսալեսը կիսվել է ամենատարօրինակ առարկաների ցանկով, որոնք նա ստիպված է եղել հանել իր տղամարդ պացիենտների հետույքից։

Նա զվարճալի վիրուսային տեսանյութ է ձայնագրել եւ հրապարակել Instagram-ում։

Ամենատարօրինակ առարկաների թվում են՝ բիլիարդի գնդակներ, ատամի խոզանակ, սոսնձով շիշ, մարկեր, շշի կափարիչ, խաղալիք հրթիռ։

Ջոշուան ցույց է տվել առարկաների լուսանկարներն ու պարել։

«Պետք է գովեմ լավ պատրաստված վիրաբույժ-վնասվածքաբաններին»,-մեկնաբանել է նա տեսագրությունը։

Մեկնաբանություններում ապշած օգտատերերը մի շարք հաղորդագրություններ են թողել՝

  • Համենայն դեպս, այդ իրերի մեծ մասը վերադառնալու հնարավորություն ուներ, բայց շշերի խցաննե՞ր։
  • Եվ բոլորի պատճառը մեկն է՝ «Ես ընկել եմ դրա վրա»։
  • Առողջապահության մասնագետները կարող են գրքեր գրել այս զվարճալի դեպքերի մասին: Ես՝ որպես մարդ, ով աշխատել է շտապօգնությունում, կարող եմ հաստատել այս ամենը։