Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարի Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման կապակցությամբ

Մանրամասներ

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարի Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք նիստ կգումարենք։ Շտապ։ Հստակ ժամկետ չեմ կարող նշել»,-ասել է նա։

Նա նաեւ մեկնաբանել է Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները։

«Կարո՞ղ են նրանք հոգեպես առողջ լինել։ Արդյո՞ք մենք կարող էինք դիվերսիա իրականացնել ՀԷԿ-ում, երբ հեղեղում է տեղի ունենում ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածքում»,-հարց է ուղղել նա։

Հունիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է անցած գիշեր տեղի ունեցած գնդակոծությունների արդյունքում, ջրամբարի ամբարտակը չի փլուզվել։ Ուկրաինական զորքերի հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։ Ընթանում է ջրի չկարգավորված արտահոսք։ Ափամերձ մի շարք բնակավայրերում սկսվել է բնակչության տարհանում։ Նովոկախովսկի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը հարձակման համար պատասխանատու է համարում Կիեւին։

Իր հերթին, Ռուսաստանի քննչական կոմիտեն կատարվածը հետաքննում է որպես ահաբեկչություն: Հետաքննության վարկածով՝ ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է «Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանցավոր գործողությունների արդյունքում»։