«Հատիս» նախաձեռնությունը Ծառուկյանի կողմից Քրիստոսի արձան-համալիրի կառուցման հարցով դիմել է դատախազություն

Մանրամասներ

«Հատիս» նախաձեռնությունը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ  Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման հարցով դիմել դատախազություն։ Այս մասին իր ֆեսյոբւքյան էջում հայտնել է նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանը։ 

«Հանրային հաշվետվության Հատիսի գործով.

Քանի որ վերաքննիչ վարչական դատարանն էլ որոշեց, որ մենք Հատիս լեռան պահպանման հարցում շահառու կողմ չենք և մերհայցը քննության չառավ, էսօր դիմեցի գլխավոր դատախազություն:

Վարչականով չեղավ, քրեականով կհասնենք արդարության: Հայաստանում օրենքի առաջ բոլորը պիտի հավասար լինեն: Արտոնյալներ պիտի չլինեն»,- գրել է նա։