ԱՄՆ-ում թոշակառուն վիճակախաղով 476 միլիոն դոլար է շահել

Մանրամասներ

Նյու Յորքում բնակվող թոշակառուներից մեկը Mega Millions վիճակախաղի 476 միլիոն դոլարի ջեքփոթ է շահել, ինչը Նյու Յորքում այս վիճակախաղի երբևէ ամենամեծ շահումն է, հայտնում է NY Post-ը։

Քուինսից 71-ամյա Ջոնի Թեյլորը պատմել է, որ իր հաջողակ տոմսը գնել է Liberty Beer and Convenience խանութից, որտեղից հաճախ է վիճակախաղի տոմսեր գնել:

«Երբ կնոջս ասացի շահումի մասին, նա պարզապես չհավատաց ինձ: Բայց նույնիսկ հիմա այդ ամենն անիրական է թվում»,- խոստովանել է նա:

Ջոնի Թեյլորն այս շաբաթ կանխիկացրել է իր շահումը և հարկերի գանձումից հետո ստացել 157 միլիոն դոլար:

Խանութը, որը վաճառել է հաջողակ տոմսը, նույնպես կստանա 10,000 դոլար բոնուս։