Կախովսկի ՀԷԿ-ն անցել է ջրի տակ. Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա. VIDEO

Մանրամասներ

Կախովսկի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերն անցել են ջրի տակ: Այս մասին է վկայում երեքշաբթի՝ հունիսի 6-ին, սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերը, գրում է korrespondent.net-ը։

«Ուղղակի հիդրոէլեկտրակայանն այլևս չկա, այն հավասարվել է Կախովկայի ջրամբարի ջրի մակարդակին»,- պատմել է ականատեսը:

Ինչպես հայտնի է, հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով Կախովսկի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։

Կատարվածի համար Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: Ուկրաինան գործ է հարուցել էկոցիդի հոդվածով։