Թուրքիան բարձրացնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը

Մանրամասներ

Թուրքիան հուլիսի 1-ից ավելի քան ութ տոկոսով (8,3%) կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը, գրում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը կից ծովային գործերի գլխավոր տնօրինության որոշումը։ 

Նախորդ տարիներին նեղուցով նավերի անցումից եկամուտը կազմում էր մոտ 160-170 մլն դոլար, վճարների ավելացման արդյունքում ակնկալվում է, որ 2023 թվականին եկամուտը կաճի մինչև 900 մլն դոլար։