Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։
«Սահմանազատման գործընթացը, որ մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։
Այս պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի դեպքում։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմի համար ավելի օգտակար կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան 1975 թվականի քարտեզը պնդելը»,- նշվում է հայտարարության մեջ։
0Comments