Փաշինյանն ու Ալիևն Անկարայում կարճատև զրույց են ունեցել

Մանրամասներ

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կարճատև հանդիպումը։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցեր և մտադիր են հաջորդ շաբաթ նոր հանդիպում կազմակերպել։ Հանդիպմանը մասնակցել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։