Բուլղարիայի հայկական համայնքը մերժում է Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը

Մանրամասներ

Բուլղարիայի հայկական համայնքի խորհուրդը վրդովված է եւ կտրականապես մերժում է վերջին ժամանակներս Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու մասին հայտարարությունները։ Այս մասին նշվել է համայնքի հայտարարությունում։

«Դիմում ենք Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ մեր ժողովրդին Սփյուռքում եւ Հայրենիքում՝ Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ իր հողում խաղաղ ու ազատ ապրելու արցախահայության կամքը պաշտպանելու կոչով»,- նշվել է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին է Արցախի հետ միասին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ։ Այսօր Փաշինյանը մասնակցում է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։