Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. Դատախազություն

Մանրամասներ

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է։ Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը․ հայտնում են դատախազությունից։

Նշենք, որ Արսեն Ղայթմազյանը կալանավորվել էր նախօրեին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, «Արմլուր» լրատվականում տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Նախաքննության ընթացքում  քրեականի պետն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին եւ ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաեւ նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել եւ գիտակցում է, որ դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ եւ խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:  Գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ապրիլի 14-ին սկսվել է ծառայողական քննություն եւ հաստատվել վերոհիշյալ փաստը: Մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: