Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխանախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Մանրամասներ

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Խալաֆ Խալաֆովը չորեքշաբթի խորհրդակցությունների ժամանակ քննարկել են երկրների միջև համագործակցության վիճակն ու հեռանկարները։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։

«Ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակն ու հեռանկարները, ներառյալ ընթացիկ օրակարգի ամենահրատապ հարցերը, դիտարկվել են առարկայական և դաշինքի ոգով», - ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ հանդիպման ընթացքում «կատարվել է դիրքորոշումների հստակեցում» որոշ տարածաշրջանային և միջազգային թեմաներով։

«Մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների (Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի) ղեկավարների շփումների լույսի ներքո՝ կարևորվում է նրանց կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետևողականորեն իրականացումը»,- ընդգծել են նախարարությունից։