82-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր կդառնա

Մանրամասներ

Շուտով լույս աշխարհ կգա հոլիվուդյան լեգենդար դերասան Ալ Պաչինոյի չորրորդ երեխան։ Պաչինոյի ներկայացուցիչը հաստատել է PEOPLE-ին, որ 82-ամյա դերասանը եւ նրա ընկերուհին՝ 29-ամյա Նուր Ալֆալլան, երեխայի են սպասում: Ալֆալլան հանդիպում է Պաչինոյի հետ 2022 թվականի ապրիլից։

«Կնքահոր» աստղը երեք երեխա ունի՝ 33-ամյա Ջուլի Մարին եւ երկվորյակներ՝ 22 տարեկան Անտոնն ու Օլիվիան:

2014 թվականին The New Yorker-ին տված հարցազրույցում դերասանը, խոսելով հայրության մասին, ասել է. «Ես պատասխանատվություն ունեմ նրանց առաջ։ Ես նրանց կյանքի մի մասն եմ։ Երբ ես չեմ հանդիսանում նրանց կյանքի մի մասը չեմ, դա վրդովեցնում է ինձ եւ նրանց»: