Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար

Մանրամասներ

Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար. այս մասին հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:

Նաև բոլորին հրավիրում են «Բարեկամություն» կայարան, որտեղից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան: Սպասվում են անակնկալներ: