Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել իր կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի վրա և դրանում մեղադրել Ուկրաինային. Ուկրաինայի ՊՆ

Մանրամասներ

Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել իր իսկ կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի վրա, իսկ այնուհետև դրանում հրապարակային մեղադրել Ուկրաինային:

Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ՊՆ հետախուզական գլխավոր վարչությունը։

«Հարվածը նախատեսվում է հասցնել հենց ատոմակայանին: Հարձակումից հետո Ռուսաստանը կհայտարարի ռադիոակտիվ նյութերի արտահոսքի մասին և այդ հարձակման մեղքը կդնի Ուկրաինայի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։