Մենք նախաձեռնել ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծումը. Ալիև

Մանրամասներ

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Ալիևը, ներկայացնելով իր երկրի ձեռքբերումները տնտեսական ոլորտում, կրկին ակնարկեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին:

«Մենք նախաձեռնել ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը ոչ միայն կկապի մեր հայրենիքի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային երկաթգծային ուղիների մաս:

Ադրբեջանն արդեն ունի 8 օդանավակայան, որոնցից 2-ը կառուցվել են ազատագրված (Արցախի Հանրապետությունից բռնազավթված-խմբ.) տարածքներում՝ Ֆիզուլիում ու Զանգելանում վերջին 2 տարում: 9-րդ միջազգային օդանավակայանը կառուցվում է ազատագրված Լաչինում և նախատեսվում է շահագործել 2025 թվականին:

Ադրբեջանի տնտեսությունն ինքնաբավ է և դրսից օգնության կարիք չունի: Երկրի արժութային պահուստը 10 անգամ գերազանցում է երկրի պետական պարտքը, որը գնալով նվազում է: Երկրի բնակչությունը վերջին տարիներին 7 միլիոնից հասել է 10 միլիոնի»,- ասաց Ալիևը: