Ուկրաինայի հակահարձակումն արդեն մի քանի օր է սկսվել է. Պոդոլյակ

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ մի քանի օր առաջ սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի  հակահարձակումը։

Զինվորականները առանձին գործողություններ են իրականացնում: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Հակահարձակումը շարունակվում է մի քանի օր, պատերազմը սահմանի երկայնքով ձգվել է 1,5 հազար կիլոմետր, սակայն առանձին գործողություններ արդեն սկսվել են», - ասել է Միխայիլ Պոդոլյակը Rai 1 հեռուստաալիքի եթերում: