Առանց մուտքի արտոնագրի Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների ճամփորդելու համաձայնագիրը դեռ ուժի մեջ չի մտել

Մանրամասներ

Ըստ ԱԳՆ-ի՝ այն կառավարության կողմից ներկայացվել է սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։

«Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու պետությունների քաղաքացիները կարող են համապատասխանաբար այցելել Հայաստան և Վրաստան նույնականացման քարտերով ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամանակահատվածով»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ հավելելով, որ համաձայնագիրը դեռ ուժի մեջ չի մտել. «Ուժի մեջ մտնելուց հետո համաձայնագիրը կհրապարակվի ԱԳՆ կայքում՝ համաձայն միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգի»։