Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Մանրամասներ

Մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է փոխանցվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինքնաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Մայիսի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են․ դեպքի վայրում աշխատում են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Մայիսի 20-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում աշխատում են 2 բեռնատար, 1 էքսկավատոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ժամը 10։30-ի դրությամբ կան ծխացող օջախներ։ Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։

Շինարարական աղբավայրում մոտ 1000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ, որը ներկա պահին մեկուսացված է։