Աշոտ Փաշինյանը տուժող է ճանաչվել երեկ իրեն առևանգելու միջադեպի գործով. ՀԺ

Մանրամասներ

Աշոտ Փաշինյանը տուժող է ճանաչվել երեկ տեղի ունեցած միջադեպի գործով։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ինչպես հայտնել էինք, երեկ փորձ էր արվել առևանգելու վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Առերևույթ իր կամքին հակառակ Աշոտ Փաշինյանին առևանգելու հանցանք կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է:

Քննչական կոմիտեն հրապարակել էր Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդումը, որտեղ նա դեպքից մանրամասներ էր պատմել։