Ժամը 17:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ

Մանրամասներ

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ:

Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: