Բաշար ալ-Ասադը մայիսի 18-ին՝ արաբական գագաթնաժողովի նախորդ օրը, կայցելի Սաուդյան Արաբիա։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա կժամանի հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին, Արաբական լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովի բացմանը նախորդող օրը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է լիբանանցի վերլուծաբան Նիդալ Սաբին, ով համարվում է սիրիական դոսյեի փորձագետ։ Զրուցակցի խոսքով՝ այս տեղեկությունն իրեն հասել էԷր Ռիադի ու Դամասկոսի դիվանագիտական աղբյուրներից։
«Սիրիայի առաջնորդին կդիմավորի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, օդանավակայանից ավտոշարասյունը կուղևորվի պալատ՝ հանդիպելու թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդին», - նշել է փորձագետը։ Նա չի բացառել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը կարող է միանալ սիրիա-սաուդյան բանակցություններին։
«Արաբական լիգայի գալիք գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 19-ին Ջիդայում, կլինեն երեք աստղեր՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը, նախագահ Բաշար ալ-Ասադը և ԱՄԷ-ի ղեկավար Շեյխ Մուհամեդ բեն Զայեդը»,- ընդգծել է փորձագետը. «Դամասկոսի համար գլխավոր արդյունքը կլինի Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի որոշումը՝ աջակցել Սիրիային պատերազմական շրջանից հետո իր տնտեսության վերականգնման գործում»։ Բացի այդ, Էր-Ռիադը և Աբու Դաբին «Դամասկոսի և ՄԱԿ-ի կոորդինացմամբ կզբաղվեն փախստականների խնդրի համակարգմամբ և կօժանդակեն նրանց վերադարձին հարազատ տներ»:
0Comments