ԱՄՆ-ն Երեւանին խորհուրդ է տալիս քշել ռուսական ռազմաբազան եւ սահմանապահներին. Սերգեյ Լավրով

Մանրամասներ

ԱՄՆ-ն «խորհուրդ է տալիս» Հայաստանին հրաժարվել ռուսական ռազմաբազայից եւ սահմանապահներից՝ փոխարենը խոստանալով «անվտանգություն ապահովել», ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գիտեմ, որ հայերին, մենք այդպիսի տեղեկություն ունենք, նրանք (ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները) ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, եւ սահմանապահներին նույնպես, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա էլ դիվանագիտություն չէ... Չկա այլեւս այդ դիվանագիտությունը։ Կա ուղիղ կաշառք»,- ասել է Լավրովը «Царьград» հեռուստաալիքի հարցազրույցում։

Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հաճախ «գցում» է իր դաշնակիցներին։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արեւմուտքը պահում իրեն նրանց հետ, որոնց հետ նախկինում ինչ-որ հույսեր է կապել։ Նա «գցեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, որն «արաբական գարնան» սկզբին արժանապատիվ հրժարական տվեց, ոչ մի տեղ չփախավ... Միացյալ Նահանգները «գցեց» Աֆղանստանի ղեկավարությանը, որի վրա հենվում էր այդ երկրի քսանամյա օկուպացիայի ընթացքում»,- հիշեցրել է Լավրովը։

Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան։ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչը «Էրեբունի» ավիաբազան է, որը տեղակայված է Երեւանում։