Լոռիում Lada Priora-ն բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային, կան վիրավորներ

Մանրամասներ

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 08։45-ի սահմաններում Lada Priora մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենային։ 

3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Toyota RAV4-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում